211652_close_icon
views-count74166 դիտում article-date 19:56 15-05-2021

Հավաքվեք, յաշիկներով մեկնեք Սյունիք, կանգնեք Հայ զինվորի կողքին. Գուրգեն Վարդանյան

Գուրգեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում կոչով դիմել է հայրենակիցներին:

Նա գրել է.

«Պատերազմի օրերին Արցախում բոլորը միաբերան հարցնում էին` ուր են հարուստների որդիները, որոնք Երեւանում. հսկա ջարդող, վիշապ խեղդողի դեմքով, յաշիկներով ման են գալիս։

Հարգելի ոսկե երիտասարդություն, եթե Արցախյան պատերազմի ժամանակ դժբախտաբար դուք բոլորով քավիդով վարակվեցիք ու չկարողացաք Հայրենիքի առաջ ձեր պարտքը տալ, իսկ չար ու նախանձ աղքատների լեզուները երկարեց ու սկսեցին ձեր հարսանիքներ, կնունք֊ծնունդների վրա ավել֊պակաս խոսել, հիմա իսկական ժամանակն է բոլորին իրենց տեղը դնելու։

Հավաքվեք, յաշիկներով մեկնեք Սյունիք, կանգնեք Հայ զինվորի կողքին։
Համել թշնամին կտեսնի, որ Հայ զինվորը UAZ֊ի փոխարեն G-class է քշում ամոթից կնահանջի մինչեւ Կասպից ծով»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր