4178 դիտում
15:31 26-05-2020
«Ժողովուրդ, հավաքվեք, սթափվեք։ 450 մարդ օրեկան Հայաստանում կատաստրոֆա է». Նարեկ Հախնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Հայեր vs Կորոնավիրուս...». հայտնի թավջութակահար Նարեկ Հախնազարյանն անդրադարձել է կորոնավիրուսի համավարակի հետեւանքով ստեղծված իրավիճակին՝ այսպես վերնագրելով Facebook-յան էջում հրապարակված իր տեսանյութը։
«Բարեւ ձեզ, հայեր։ Սովորաբար ես իմ վիդեոները սկսում եմ «բարեւ Ձեզ, սիրելի հայրենակիցներ» խոսքերով, բայց հիմա, ճիշտն ասած, ոչ մի ցանկություն չունեմ այդ բառերն ասելու։ Որովհետեւ իմ ամբողջ կյանքի ընթացքում ես այսքան զայրացած չեմ եղել եւ ամոթի զգացմունք իմ ազգի համար չեմ զգացել։ Այնպիսի ամոթ, որը ես զգացի այս վերջին երկու ամիսների ընթացքում, երբ ես դուրս եկա կարանտինից եւ ուղղակի տեսա, վկա եղա նրան, թե ինչպես է Հայաստանը, հայ ժողովուրդը վերաբերվում կորոնավիրուսին»,- իր խոսքը սկսել է երաժիշտը։
Նրա խոսքով՝ եթե կառավարության գործողությունները համեմատենք եվրոպական եւ աշխարհի տարբեր, շատ ավելի զարգացած երկրների հետ, մենք հետ չենք մնացել։ Միայն թե Նարեկ Հախնազարյանի խոսքով՝ այդ ամենը իզուր էր, «որովհետեւ հայ ժողովուրդը մնում է հայ»։ Նրա խոսքով՝ մենք՝ քաղաքացիներս, ոչ մի կերպ չօգնեցինք երկրին։
Երաժիշտը նշել է, որ ամեն օր դուրս է եկել դիմակով ու ալկոհոլային հիմքով ախտահանող միջոցը՝ գրպանում, սակայն ամեն օր դարձել է քաղաքացիների մեծ մասի անխելքության եւ անգիտակցության վկան։
«Արդեն ուշ է ինչ-որ մեկին ինչ-որ բան հորդորել՝ զգաստորեն, լուրջ վերաբերվեք, բայց ես միեւնույն է, պետք է փորձեմ։ Ժողովուրդ, հավաքվեք, սթափվեք։ 450 մարդ օրեկան Հայաստանում կատաստրոֆա է»,- ասել է նա՝ լրջության կոչ անելով։
Մանրամասները՝ տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
74196 դիտում
19:56 15-05-2021
Հավաքվեք, յաշիկներով մեկնեք Սյունիք, կանգնեք Հայ զինվորի կողքին. Գուրգեն Վարդանյան
Այս բաժնից
493 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
631 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1105 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը