1366 դիտում
20:54 13-05-2021
Հատուկ կարիքներով երեխաների ու երիտասարդների սոցիալական ինտեգրման կենտրոնը 7 տարեկան է
«Մայրի» սոցիալական ինտեգրման մշակութային կենտրոնը 7 տարեկան է: «Մայրի» -իշնորհիվ Երևանի նախկին լքված մշակույթի տներից մեկի տարածքում ստեղծվել է մի ջերմ ու հոգատարհասցե, որտեղ հաշմանդամություն ունեցող երեխաներն ու երիտասարդներն ամեն օր, մոտ 5 ժամ միմյանց հանդիպելու, շփվելու, կարողությունները ցուցադրելու և իրենց օգտակար զգալու հնարավորություն ունեն:
Կենտրոնը ունի մոտ 40 շահառու` հատուկ կարիքներով երեխաներ և միջնակարգն ավարտած հաշմանդամություն ունեցող երիտասարդներ: «Մայրի» ՀԿ-ի կենտրոնում բոլոր գործընթացներն իրականացվում են բուժական մանկավարժների, հոգեբանների և վարպետների մասնակցությամբ:
Հատուկ կարիքներով երեխաների ու երիտասարդների համար գործում են երաժշտական, թատերական, ձեռքի աշխատանքների, փայտագործության, խեցեգործության, նկարչության, պարի խմբակներ։ Այստեղ նրանց սովորեցնում են նաև խոհանոցային հմտություններ:
«Մայրի» ՀԿ սոցիալական ինտեգրման մշակութային կենտրոնը ընդլայնում է իր գործունեությունը և մայիսի 27-ին կենտրոնն իր հիմնադրման 7-ամյակը կնշի իր նոր խոհանոցի բացմամբ, որտեղ զինվորական ծառայությունն ավարտած խոհարարին ու հացթուխին կօգնեն հաշմանդամություն ունեցող շահառուները: Բացի այդ, կենտրոն հաճախող երիտասարդների ջանքերով կստեղծվի հանգստի գողտրիկ անկյուն (Եղբայրության 11, Շենգավիթ բժշկական կենտրոնի հարևանությամբ), որտեղ նրանք առաջարկում են համտեսել պատրաստված ուտեստները: Հետագայում կենտրոնը պատրաստ էկազմակերպելսնունդի առաքում։ Հասույթը ամբոջությամբ ուղվելու է կենտրոնի շահառուների կարիքներին:
Կենտրոնի 7-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում կցուցադրվեն շահառուների ձեռքի աշխատանքները, ելույթ կունենա «Մայրի»-ի երգչախումբը:

Նմանատիպ նյութեր
1500 դիտում
23:48 26-05-2021
Հատուկ կարիքներով երեխաների ու երիտասարդների սոցիալական ինտեգրման կենտրոնը 7 տարեկան է
1122 դիտում
23:42 02-12-2014
ՀՀ-ում հատուկ կարիքներով երեխաների համար 1-ին խաղահրապարակը կկառուցվի
1357 դիտում
16:10 26-12-2019
Մայր Աթոռը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հյուրընկալել է հատուկ կարիքներով երեխաների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
829 դիտում
18:36 24-11-2024
Վեհափառի օրհնությամբ Մայր Տաճարում քահանայական ձեռնադրության արժանացան վեց սարկավագներ
970 դիտում
16:56 24-11-2024
Քննարկվել են Լիբանանում իրավիճակն ու դրան դիմագրավելու հնարավորությունները
1183 դիտում
15:09 24-11-2024
Ֆրանսիական Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը