211652_close_icon

ՀՀ-ում հատուկ կարիքներով երեխաների համար 1-ին խաղահրապարակը կկառուցվի

views-count1233 դիտում article-date 23:42 02-12-2014
Վաղը, ժամը 14:00-ին, Երևանի կենդանաբանական այգում հատուկ կարիքներով երեխաների համար ճոճանակի բացումը կիրականացնեն Հայաստանում Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը և Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը: Դեկտեմբերի 3-ը ՄԱԿ-ի կողմից հռչակված է որպես Հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օր: Հատուկ կարիքներով երեխաների համար ճոճանակի բացումը կնշանավորի «Խաղահրապարակ բոլոր երեխաների համար» հանրային քարոզարշավի մեկնարկը: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից իրականացվող քարոզարշավի նպատակն է՝ հանրային ֆինանսավորմամբ միջոցների հավաքագրումը Հայաստանում առաջին ներառական խաղահրապարակը կառուցելու համար: «Խաղահրապարակ բոլոր երեխաների համար» նախաձեռնությունը շոշափելի քայլ է՝ ուղղված Հայաստանում գրանցված շուրջ 8000 հատուկ կարիքներով երեխաների հանդեպ պատասխանատվություն ու հարգանք ձևավորելուն:

Նմանատիպ նյութեր