211652_close_icon
views-count1409 դիտում article-date 12:36 09-05-2021

Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն օրենսդիր ու գործադիր մարմնի անդամների ուղեկցությամբ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի:

ՀՀ բարձրագույն ղեկավարությունը ծաղիկներ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին ու հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման պայքարում զոհված հերոսների հիշատակին:

Այնուհետև տեղի է ունեցել տոնական քայլերթ, որից հետո Նիկոլ Փաշինյանը մոտեցել է «Հաղթանակ» զբոսայգի ժամանած վետերաններին ու ազատամարտիկներին՝ շնորհավորել նրանց տոնական օրվա առթիվ և մաղթել առողջություն:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր