211652_close_icon
views-count1398 դիտում article-date 13:07 09-05-2022

Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի

Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ Հանրապետության նախագաh Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և երկրի բարձրագույն ղեկավարության հետ այսօր այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:

Հանրապետության նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ: Նախագահը ծաղիկներ է դրել Մեծ հայրենականի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։ Հանդիսավոր միջոցառման մասնակիցներն այնուհետև դիտել են տոնական քայլերթը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր