1518 դիտում
23:16 07-05-2021
ԱԻ նախարարությունը և «Հարավկովկասյան երկաթուղին» հուշագիր են ստորագրել. կողմերը կփոխանակվեն կուտակած փորձով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը մայիսի 7-ին ընդունել է «Հարավկովկասյան Երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի գլխավորած պատվիրակությանը:
Նախարարի պաշտոնակատարը կարևորելով գերատեսչության և ՀԿԵ-ի միջև ձևավորված համագործակցությունը՝ հույս է հայտնել, որ այն ավելի կընդլայնվի և կունենա շարունակական բնույթ: Անդրանիկ Փիլոյանն անդրադարձել է COVID-19-ի պատճառով հետաձգված համատեղ ծրագրերին, որոնք սկսել են շարունակաբար կյանքի կոչվել:
Ալեքսեյ Մելնիկովը նշելով, որ ամբողջ աշխարհում երկաթգիծը համարվում է բարձր վտանգավորության օբյեկտ, իր հերթին ևս կարևորել է կողմերի միջև փոխգործակցությունը: Նա տեղեկացրել է, որ ընկերությունում գործում է վերականգնողական ստորաբաժանում և առաջարկել՝ արդյունավետության բարձրացման նպատակով վերապատրաստել իրենց մասնագետներին ԱԻՆ-ում, և ապագայում նրանց դիտարկել որպես գերատեսչության այսպես կոչված «արտահաստիքային» աշխատակիցներ: Անդրանիկ Փիլոյանը ողջունել է առաջարկը և պատրաստակամություն հայտնել՝ աջակցել գործընթացին: Այդ համատեքստում նախարարը նշել է, որ պարբերաբար ուսումնավարժություններ են անցկացվում օդանավակայանի անձնակազմի հետ և ընդգծել, որ այդ աշխատանքներում հնարավոր է նաև ՀԿԵ-ի ներգրավումը:
Անդրանիկ Փիլոյանը կարևորել է նաև փրկարարական աշխատանքներում ընկերության տեխնիկայի ներգրավման հնարավորությունը: Մելնիկովը վստահեցրել է, որ այդ հարցում իրենք պատրաստակամ են:
Հանդիպման վերջում կողմերը ստորագրել են «Երկաթուղային ենթակառուցվածքում վտանգավոր բեռներով վթարային իրավիճակները վերացնելիս ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության և «ՀԿԵ» ՓԲԸ-ի փոխգործակցության մասին» հուշագիր:
Փաստաթղթի համաձայն՝ կողմերը պարտավորվում են անցկացնել համատեղ խորհրդատվություններ կամ մասնակցել կողմերի մարմինների, կառույցների աշխատանքներին, ստեղծել համատեղ աշխատանքային խմբեր, իրականացնել տեղեկատվության, կուտակած փորձի փոխանակում և այլն:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
406 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
607 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am
532 դիտում
11:52 23-11-2024
«Վերադարձի՛ր շարք»․ ՊՆ-ի սոցիալական հոլովակը