1925 դիտում
20:27 07-05-2021
Պատերազմի մասնակից ծառայողները պարգևատրվել են գերատեսչական անդրանիկ մեդալներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի 555-Լ որոշմամբ առաջին անգամ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության համար սահմանվել են «Վաստակի համար», «Օրինականության ամրապնդման համար», «Համագործակցության ամրապնդման համար» և «Քրեակատարողական ծառայության հոբելյանական» մեդալները։ Խրախուսանքի այս տեսակի՝ օրենսդրորեն ամրագրմանը նպաստել է նաև Արդարադատության նախարարությունն իր գործուն աջակցությամբ։
Վերոնշյալի կապակցությամբ 2021թ․ մայիսի 7-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը Ծառայության կենտրոնական մարմնի ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել է «Սևան» քրեակատարողական հիմնարկ՝ անձամբ հանձնելու անդրանիկ մեդալներն իրենց ծառայողական պարտականությունները և հանձնարարականները բարեխղճորեն կատարած, հայրենիքի պաշտպանության համար մղվող ծանր մարտական գործողություններին մասնակցած և վիրավորում ստացած ծառայողներին։
Նշենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ինԱդրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ իրականացված ռազմական գործողություններին դիմակայելու, հայրենիքը պաշտպանելու համար կամավորության սկզբունքով ռազմական գործողություններին մասնակցել է Քրեակատարողական ծառայության համակարգի շուրջ 200 ծառայող։
Ծառայության պետը, ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով ռազմական գործողություններին մասնակցած կամավորներին երկրի համար վտանգավոր այդ պահին դրսևորած կամքի և որոշման համար, «Քրեակատարողական ծառայության հոբելյանական» անդրանիկ առաջին և երկրորդ համարների մեդալները շնորհել է «Սևան» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ, արդարադատության ավագ սերժանտ Կարո Մանուկյանին և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի պատասխանատու հերթապահ, արդարադատության փոխգնդապետ Ատոմ Մխիթարյանին։
Միևնույն ժամանակ ծառայողական պարտականությունները բարեխղճորենկատարելու, հիմնարկի տարածքում թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը բազմիցս կանխելու համար ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ի հերթապահ խմբի պատասխանատու հերթապահ, արդարադատության փոխգնդապետ Էդգար Տոնիկյանը պարգևատրվել է«15 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշանով, իսկ նույն հիմնարկի հերթապահ խմբի գլխավոր մասնագետ, արդարադատության մայոր Գագիկ Գրիգորյանը՝ «10 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշանով։
Պարգևատրման արարողության ավարտից հետո Ծառայության պետը շրջայց է կատարել «Սևան» ՔԿՀ-ի բնակելի տարածքում, ծանոթացել ազատազրկման ենթարկված անձանց կացության պայմաններին, ինչպես նաև հանդիպել և զրուցել է դատապարտյալների հետ նրանց հուզող թեմաներով։
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության
հանրային կապերի բաժին

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
3046 դիտում
16:41 15-08-2020
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով
Այս բաժնից
1156 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1264 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1474 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ