211652_close_icon
views-count42264 դիտում article-date 21:04 05-05-2021

Վիճաբանություն-ծեծկռտուք Իջևանում գործող «Երիտասարդական» սրճարանում. 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  մայիսի 1-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում «Իջևան»  բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացել, որ  «պոլիտրավմա քթոսկրի փակ կոտրվածք, կրծքավանդակի և գոտկային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, ձախ ոտնաթաթի և սրունքթաթային հոդի սալջարդ, աջ նախաբազկի վերին երորդականի մակերեսային քերծված վերքեր և հեմատոմա, աջ ձեռնաթաթի և ձախ գոտկային շրջանի մակերեսային քերծված վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆտոոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի և հերթապահ մասի պետերի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Իջևան քաղաքի բնակիչ, 33-ամյա Արման Մանուկյանն է:

Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնությունն էին ցուցաբերում վիրավորին, Իջևանի ոստիկանները պարզել են, որ նուն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում  Իջևան քաղաքի  Անկախության փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երիտասարդական» սրճարանում Ա. Մանուկյանին ծեծի է ենթարկել Իջևանի բնակիչ, 33-ամյա Հովիկ Խեչյանը:

 Փաստի առթիվ ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

 Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Հ. Խեչյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Նմանատիպ նյութեր