211652_close_icon
views-count8541 դիտում article-date 16:39 05-04-2021

6 ամիս անց գտել են Արցախում հերոսաբար զոհված Արամ Մկրտչյանի դին

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից հայտնում են. «Խորը վշտով հայտնում ենք, որ Արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում հերոսաբար զոհվել է «Արցախ» ակումբի բասկետբոլիստ, Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի նախկին անդամ Արամ Մկրտչյանը:

Նրա աճյունը գտնվեց պատերազմից միայն 6 ամիս անց։ 6 ամիս շարունակ նրա բոլոր ընկերները, հարազատները սպասում էին նրա վերադարձին, սակայն հրաշք տեղի չունեցավ։

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան իր ցավակցություններն է հայտնում Արամի ընտանիքին, հարազատներին, ընկերներին նրա անժամանակ մահվան կապակցությամբ, ինչպես նաև պատերազմի բոլոր զոհերի հարազատներին»:

 

Նմանատիպ նյութեր