211652_close_icon
views-count27556 դիտում article-date 08:06 30-04-2021

Քեզ բացակա չենք դնի, Երևանում 44-օրյա պատերազմում նահատակված հերոսի ծննդյան օրը նրա անունով բացվեց հուշաղբյուր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

44-օրյա պատերազմի ժամանակ Մեխակավանի (Ջաբրայիլ) թեժ մարտերում հերոսաբար զոհված 19-ամյա հերոս Դավիթ Անդրանիկի Դավթյանի անունով երեկ՝ ապրիլի 29-ին, նրա ծննդյան օրը, հուշաղբյուր բացվեց Երևանում՝ Ծարավ Աղբյուր փողոցի 55/5 շենքի հարևանությամբ, որտեղ բնակվում է Դավթյանների ընտանիքը։

Նախաձեռնությունը շենքի բնակիչներինն էր։

Բացմանը ներկա էին հերոսի մայրը՝ Սիլվա Պետրոսյանը, համատիրության ղեկավար Էդուարդ Գրիբանովը, հերոսի կնքահայր Աշոտ Չթչյանը, ԱԺ պատգամավորներ, Դավթի ընկերները, հարազատները և նրան ճանաչող մարդիկ։

Ներկաներն անչափ հպարտ էին, որ հերոս են տվել հայրենիքին, բայց չէին կարող թաքցնել իրենց հուզմունքն ու վիշտը։

Դավիթը զինվորական ծառայության էր զորակոչվել 2020 թ. հուլիսին և ընդամենը 2 ամսվա ծառայող էր, երբ մասնակցեց Մեխակավանի պաշտպանության համար մղվող մարտերին ու հերոսաբար ընկավ հոկտեմբերի 7-ին։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 146+
146+

Նմանատիպ նյութեր