211652_close_icon
views-count2258 դիտում article-date 12:24 29-04-2021

Հայաստանը ՌԴ-ից ձեռք է բերելու 1 մլն չափաբաժին պատվաստանյութ

Հայաստանը Ռուսաստանի Դաշնությունից ձեռք է բերելու 1 մլն չափաբաժին պատվաստանյութ: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այդ հարցում կա պայմանավորվածություն։

«Բանակցություններ են վարվում՝ նաև մյուս գործընկերներից շատ մեծ քանակներով պատվաստանյութ բերելու Հայաստան։ Եվ պատկերացրեք, բերենք այդ ամենը, պետական ահռելի միջոցները ծախսենք, և վերջում պարզվի, որ մենք սկզբունքորեն չենք պատվաստվում։ Կստացվի շատ վատ բան, կրկնակի, եռակի վատ էֆեկտ։ Այնպես որ, պատվաստանյութերի վերաբերյալ շահարկումներին պետք է ուշադրություն չդարձնել»,- ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով այն տեղեկություններին, որ Հայաստանը Covid-ի դեմ պատվաստանյութ է բերել, որի ժամկետը մայիսին լրանում է, վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ ամեն ինչ ունի իր ժամկետը։ Եվ քաղաքացիները կպատվաստեն միայն պիտանելիության ժամկետի մեջ գտնվող պատվաստանյութով։

Նմանատիպ նյութեր