1936 դիտում
15:23 28-04-2021
ՀԲՖ. Ֆեդերացիայի նախագահի բոլոր թեկնածուները չեն համապատասխանում գործող կանոնադրության պահանջներին
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ առաջարկելով հետաձգել նախագահի ընտրությունները։
Հաղորդագրության մեջ ասվում է․
«ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների հետ կապված ցանկանում ենք տեղեկացնել, որ ֆեդերացիայի նախագահի բոլոր թեկնածուները չեն համապատասխանում գործող կանոնադրության պահանջներին, իսկ առանց 2020 թվականին ԱԻԲԱ-ի հետ համաձայնեցված փոփոխությունների պետական գրանցման անհնարին է ընտրություններ անցկացնել: Ընդ որում, անցկացվելու դեպքում դրանք անվավեր կլինեն, քանի որ գործող կանոնադրությանը կհակասեն:
Այս պայմաններում, առաջարկում ենք փոփոխություններ կատարել, որից հետո նոր ընտրություններ կազմակերպել:Ինչ վերաբերում է թեկնածուների անհամապատասխանությանը, ապա բոլորը չեն համապատասխանում կանոնադրության 11.9 կետի պահանջներին, համաձայն որի ֆեդերացիայի նախագահ կարող է ընտրվել և հանդիսանալ առնվազն վերջին երեք տարիներին անընդմեջ Ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որին ֆեդերացիայի կազմում գտնվող առնվազն հինգ մարզական կառույցներ կամ առնվազն երեք մարզային ստորաբաժանումներ գրավոր կառաջադրեն:
11.10. Ֆեդերացիայի նախագահի թեկնածու չի կարող առաջադրվել.
ա) այն անձը, ով նախկինում հանցագործություն կատարելու մեջ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մեղավոր է ճանաչվել և որի դատվածությունը չի մարվել կամ հանվել,
բ) այն անձը, ով կատարել է ԱԻԲԱ-ի կանոնների կամ ֆեդերացիայի կանոնադրության որևէ խախտում,
Այս պահանջներին մեր թեկնածուներից ոչ ոք չի համապատասխանում, ուստի առաջնային պետք է փոփոխել կանոնադրությունը, հետո նոր գնալ ընտրությունների:
Այս պայմաններում ընտրություններ կազմակերպելու դեպքում, կազմակերպողը և այս ակնհայտ ապօրինի գործողությունների համար կրելու է պատասխանատվություն, ով էլ որ լինի»։
Նմանատիպ նյութեր
1960 դիտում
16:57 16-01-2014
Ջրի որակը համապատասխանում է ՀՀ-ում գործող սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին. «Երևան Ջուր»
9144 դիտում
10:37 19-02-2020
Բենզալցակայանները չեն համապատասխանում օրենքի պահանջներին. ՏՄՊՊՀ․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
2923 դիտում
10:50 17-01-2025
Ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին․ Հենրիխ Մխիթարյան
2302 դիտում
08:59 17-01-2025
Բրազիլացի փորձառու պաշտպանը տեղափոխվեց «Նոա»
2269 դիտում
22:49 16-01-2025
Շախմատի տղամարդկանց առաջնության 3-րդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի