9060 դիտում
10:37 19-02-2020
Բենզալցակայանները չեն համապատասխանում օրենքի պահանջներին. ՏՄՊՊՀ․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Նախորդ տարի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մի քանի ապրանքային շուկաներում խորքային ուսումնասիրություններ է արել: Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին հարցրեցինք. «Բենզինի» և «դիզելային վառելիքի» շուկայում ուսումնասիրությունները նոր բան բացահայտեցի՞ն, թե՞, «սադրենք» Ձեզ, ուսումնասիրություն եղավ... ուսումնասիրության համար»:
«Առաջին անգամ մեր կառույցը խոսեց այն մեխանիզմների մասին, որոնք գործում են, խնդիր բացահայտեցինք, որի մասին կարծես չէր խոսվել: Այսինքն՝ Հայաստան բենզին ներկրում է մեծամասամբ 1 տնտեսվարող սուբյեկտ՝ «Ռոսնեֆտ Արմենիան», որը պայմանագիր է կնքում «Ֆլեշի», «Սի Փի Էս-ի» և «Մաքսօյլի» հետ, բայց, այ, «Ռոսնեֆտ Արմենիայի» կամ «Ռոսնեֆտ» ռուսական ընկերության բեռնափոխադրման պայմանագիրը մենք օբյեկտիվորեն չենք կարղ տեսնել, որովհետև դրանք մեր ռեզիդենտ ընկերությունները չեն:
Բայց հիմա աշխատում ենք մեր ռուսաստանցի ու վրացի գործընկերների հետ, որպեսզի այդ մեխանիզմներն ավելի պարզեցվեն, հստակեցվեն: Այս շուկայի ուսումնասիրությունից հետո խոսեցինք նաև այն մասին, որ մեր բենզալցակայաններից շատերը չեն համապատասխանում օրենսդրական որոշակի պահանջների: Եվ կառավարությունն արդեն հանձնարարել է իր տեսչական մարմիններին, որպեսզի գույքագրեն խնդիրները, ներկայացնեն մեզ․․․»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1852 դիտում
15:23 28-04-2021
ՀԲՖ. Ֆեդերացիայի նախագահի բոլոր թեկնածուները չեն համապատասխանում գործող կանոնադրության պահանջներին
1861 դիտում
16:57 16-01-2014
Ջրի որակը համապատասխանում է ՀՀ-ում գործող սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին. «Երևան Ջուր»
Այս բաժնից
1072 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1696 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»