211652_close_icon
views-count51863 դիտում article-date 22:49 15-04-2021

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. «Ճանապարհային տնակ» կոչվող հարակից տարածքից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 36-ամյա տղամարդ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   երեկ՝  ապրիլի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզոմ: Ժամը 19:10-ի սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ  «աջ սրունքթաթային հոդի միջանցիկ թափանցող վերք, փափուկ հյուսվածքների վնասումով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գորիսի բաժնի պետ Սերգո Մարկոսյանը և ոստիկանության Սիսիանի պետ Ավետ Հովհաննիսյանը:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արմավիրի  մարզի բնակիչ,  36-ամյա Անուշ Ապետյանն է, ով  նշված վնասվածքը ստացել է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 209-րդ կմ հատվածում գտնվող «Ճանապարհային տնակ»  կոչվող հարակից տարածքում՝ անհայտ հանգամանքներում՝ դեռևս անհայտ  անձի կողմից  արձակված հրազենի կրակոցից:

Փաստի աթռիվ ոստիկանության Գորիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Նմանատիպ նյութեր