43344 դիտում
19:33 10-01-2021
Արտակարգ դեպք Երևանում. կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 74-ամյա տղամարդ. նրա ավտոտնակում հայտնաբերվել է ՏՏ տիպի ատրճանակ
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Գալստյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 6-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով:
Ժամը 18:50-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածք» ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների խումբը իրենց մոտ է տեղափոխել մի տղամարդու:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խխումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ:
Ոստիկաններրը պարզել են, որ վիրավորը Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, 74-ամյա Հակոբ Մալխասյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Նուբարաշենում գտնվող իր ավտոտնակից:
Էրեբունու ոստիկաններն ու քննիչները՝ ժամանելով նշված վայր, այնտեղ հայտնաբերել են ՏՏ տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակ, որի փամփշտատուփի մեջ եղել է 1 փամփուշտ, իսկ փամփշտանոցում՝ 1 կրակված պարկուճ, ավտոտնակում էլ եղած սեղանին հայտնաբերվել է 6 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներ:
Հիվանդանոցում բժիշկը իրավապահներին հայտնել է, որ Հ. Մալխասյանը ի վիճակի չէ բացատրություն տալու:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2155 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)