1379 դիտում
19:25 15-04-2021
Դատապարտյալների հավաքականը կմասնակցի շախմատի աշխարհի առաջնությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2021 թվականի հոկտեմբերին, առաջին անգամ իրականացվելու է շախմատի՝ օնլայն ձևաչափով համաշխարհային առաջնություն՝ աշխարհի բոլոր երկրների քրեակատարողական հիմնարկներից ընտրված դատապարտյալների ուժեղագույն թիմերի միջև։
Առաջնությանը մասնակցելու նպատակով ապրիլի 15-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել շախմատի առաջնություն քրեակատարողական բոլոր հիմնարկներից նախապես ընտրված շուրջ 24 լավագույն խաղացող դատապարտյալների միջև։ Այն իրականացվել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ, ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության սոցիալական, իրավական և հոգեբանական աշխատանքների բաժնի և շտաբի օժանդակությամբ։ Խաղն անցկացրել են շախմատի միջազգային մրցավար Վահագն Խաչատրյանը և հանրապետական մրցավար Գևորգ Մուրադյանը։
Ներկա է եղել նաև շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը, որն իր բացման խոսքում նշել է այս խաղի կարևորությունը և ոգեշնչել խաղացողներին՝ հաջողություն մաղթելով նրանց և ընդգծելով շախմատի դերը հասարակության, ինչպես նաև անազատության մեջ գտնվող անձանց համար։ Գրոսմայստերը շնորհակալություն է հայտնել նաև Քրեակատարողական ծառայության վարչակազմին, որը մշտապես պատրաստակամ է եղել իրենց օժանդակել, և որի շնորհիվ քրեակատարողական հիմնարկներում այժմ մեծ տեղ ունի շախմատը։
Առաջնության արդյունքում հավաքականի թիմում ընդգրկվել են վեց լավագույն խաղացողները՝ Ռոբերտ Սարգսյանը, Իգիթ Գրիգորյանը, Ռուբիկ Մկրտչյանը, Նարեկ Հովակիմյանը «Արմավիր» ՔԿՀ-ից, Վազրիկ Միքայելյանը «Սևան» ՔԿՀ-ից և Արմեն Գորոյանը «Հրազդան» ՔԿՀ-ից։ Նրանցից Ռ․ Սարգսյանը, Վ․ Միքայելյանը և Իգ․ Գրիգորյանը համապատասխանաբար զբաղեցրել են առաջին երեք հորիզոնականները։
Հայաստանի հավաքականի թիմը Հայաստանը նախ ներկայացնելու է մայիսին կայանալիք շախմատի համաշխարհային կոնֆերանսին, իսկ հոկտեմբերին՝ շախմատի համաշխարհային առաջնությանը։ Հատկանշական է, որ կոնֆերանսին պետք է ցուցադրական խաղով ներկայանա 4 երկիր՝ ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Իսպանիան և Հայաստանը։
Վերոնշյալ միջոցառումներին լավագույնս ներկայանալու համար հավաքականի թիմի հետ աշխատելու են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի որակյալ մարզիչները։
Հիշեցնենք, որ դեռևս 2015 թվականի փետրվարին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը ազատազրկված անձանց վերասոցիալականացման և նրանց ազատ ժամանակը արդյունավետ օգտագործելու նպատակով սկսել էր համագործակցել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ։
Համագործակցության շրջանակներում շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, Հայաստանի քառակի չեմպիոն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի գլխավորությամբ և մասնակցությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում հաճախ անցկացվել են շախմատային դասընթացներ և տարբեր միջոցառումներ։
Դատապարտյալներից շատերը, անազատության մեջ սովորելով և ուսումնասիրելով շախմատի գաղտնիքները, դարձել են այդ խաղի ջատագովներ և վարպետներ։ Արդյունքում՝ 2019 թվականի օգոստոսին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և Քրեակատարողական ծառայության օժանդակությամբ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ների ուժեղագույն շախմատիստ դատապարտյալների թիմը մասնակցեց օնլայն ձևաչափով կազմակերպված շախմատի միջազգային փորձնական առաջնությանը՝ մրցելով շախմատային հզոր երկրների՝ Բրազիլիայի, ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Անգլիայի, Իտալիայի, Բելառուսի լավագույն խաղացող դատապարտյալների հետ։ Հայաստանի թիմն այս առաջնությունում գրավեց 4-րդ հորիզոնականը։
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության
հանրային կապերի բաժին

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1492 դիտում
18:50 10-10-2024
Հայաստանի ազատազրկված անձանց հավաքականը մասնակցել է դատապարտյալների շախմատի աշխարհի 4-րդ առցանց առաջնությանը
1864 դիտում
15:49 31-03-2023
6 դատապարտյալ կներկայացնի Հայաստանը դատապարտյալների միջև անցկացվող շախմատի աշխարհի առաջնությանը
1210 դիտում
17:38 28-04-2022
Անազատության մեջ պահվող անձանց հավաքականը մասնակցելու է շախմատի աշխարհի առաջնությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
403 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
607 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am
532 դիտում
11:52 23-11-2024
«Վերադարձի՛ր շարք»․ ՊՆ-ի սոցիալական հոլովակը