211652_close_icon

Հայաստանի ազատազրկված անձանց հավաքականը մասնակցել է դատապարտյալների շախմատի աշխարհի 4-րդ առցանց առաջնությանը

views-count1888 դիտում article-date 18:50 10-10-2024
2024 թվականի հոկտեմբերի 8-ից 10-ը առցանց ձևաչափով կայացել է դատապարտյալների շախմատի աշխարհի 4-րդ առաջնությունը, որին մասնակցել է 51 երկրի 116 թիմ: Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից:

Առաջին անգամ խաղին հանդես են եկել նաև անչափահասների և ազատազրկված կանանց շախմատի հավաքականները։
Հայաստանի ազատազրկված անձանց թիմն ամեն տարի մասնակցել է առաջնությանը:

Այս տարի հայաստանյան թիմը ներկայացրել են ազատազրկված անձանց շրջանում շախմատային մարզումների և միջհիմնարկային մրցաշարի արդյունքում ընտրված լավագույն վեց խաղացողները՝ դատապարտյալներ Հակոբ Աբաջյանը, Ռոբերտ Սարգսյանը, Մարատ Սարգսյանը, Հովհաննես Թորգոմյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից, Արեն Չատինյանը «Վանաձոր» և Անդրանիկ Ասրյանը «Սևան» քրեակատարողական հիմնարկներից։

Խաղի բացմանը ներկա են եղել և ընթացքին հետևել են Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանը, կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների վարչակազմի ներկայացուցիչներ։

Մինչ առաջնությունը Հայաստանի հավաքականի ազատազրկված անձանց հետ աշխատել է Ֆեդերացիայի մարզիչ Տիգրան Գասպարյանը։ Արդյունքում՝ Հայաստանի դատապարտյալների հավաքականը տղամարդկանց՝ շուրջ 80 թիմերի մեջ զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը։

Նմանատիպ նյութեր