211652_close_icon
views-count17213 դիտում article-date 19:12 28-07-2014

6 ժամ տևած որոնողական աշխատանքի արդյունքում Սևանի ջրասուզակը Ախուրյանի ջրամբարից դուրս բերեց 22-ամյա երիտասարդի դին

Այսօր՝ հուլիսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյանի ջրամբարում երիտասարդ տղա է ընկել և նրա դին դուրս բերելու համար անհրաժեշտ է ջրասուզակների օգնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շիրակի մարզի Աղին գյուղի Ախուրյանի ջրամբար են ժամանել Շիրակի մարզի հրշեջ փրկարարական ջոկատը ովքեր որոնողական աշխատանքներ կատարելուց հետո օգնության են դիմել Սևանի ջրասուզակներին: Քիչ առաջ ջրասուզակը ջրամբարից դուրս բերեց նույն գյուղի բնակիչ 22-ամյա Գագիկ Խաչատրյանի դին: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ Գ. Խաչատրյանը ընկերոջ հետ եկել էր ջրամբար ձկնորսությամբ զբաղվելու և ընկերը մնացել էր ափում, իսկ ինքը նավակով մտել էր ջրամբարի մեջ, և նավակը շրջվելով նա ջրահեղձ էր եղել: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության և ոստիկանության Անիի բաժնի օպերատիվ քննչական խմբերը: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզային քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Նմանատիպ նյութեր