211652_close_icon
views-count945 դիտում article-date 19:45 12-04-2021

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 9-ից 12-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 9-ից 12-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 134 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 34, խարդախության՝ 30, մարմնական վնասվածք պատճառելու` 23, ծեծի՝ 6, թմրանյութի հայտնաբերման՝ 5, սպանության փորձի, անձի առևանգման, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ վնասելու և սպանության սպառնալիքի՝ 3-ական, ավտոմեքենա փախցնելու և խուլիգանության՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, շորթման, համակարգչային հանցագործության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ընտանեկան բռնության, սեքսուալ բնույթի բռնի գործողության, սառը զենքի հայտնաբերման և ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 9 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և մարմնական վնասվածք պատճառելու՝ 2-ական, համակարգչային հանցագործության 1 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար. 46 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր