211652_close_icon
views-count2168 դիտում article-date 17:30 07-04-2021

Ազգային հերոս Տիրան Խաչատրյանի կնոջը բերման են ենթարկել Մաշտոցի բաժին. Մալյան

Գեներալ լեյտենանտ, ազգային հերոս Տիրան Խաչատրյանի կնոջը բերման են ենթարկել Մաշտոցի բաժին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ ապրիլի 7-ին, «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնած կանանց ակցիայի մասնակիցները Շառլ Ազնավուրի հրապարակից քայլերթով հասան Կառավարության շենքի մոտ, որտեղ մեծ թվով ոստիկանական ուժեր էին կենտրոնացած:

Ակցիայի մասնակիցները փորձեցին ճեղքել ոստիկանների շղթան եւ մտնել շենք, հրմշտոց սկսվեց: Կանայք նաեւ ձվեր նետեցին կառավարության շենքի ուղղությամբ: Ներկաները պնդում էին, որ հրել ու հարվածել են նաեւ լրագրողներին:

Ոստիկանների և ցուցարար կանանց միջև բախումներ սկսվեցին։ Ոստիկանները ուժ գործադրելով սկսեցին բերման ենթարկել կանանց:

Ակցիայի մասնակիցների ձեռքին կար թուրքական ֆես, որի վրա գրված էր «դուխով»: Նրանք վանկարկում են «Առանց թուրքի Հայաստան»:

Ոստիկանությունը հայտնել է, որ կառավարության բակից բերման է ենթարկվել 15 քաղաքացի:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Գեներալ լեյտենանտ, ազգային հերոս Տիրան Խաչատրյանի կնոջը բերման են ենթարկել Մաշտոցի բաժին: #ապրիլի_7

Опубликовано Narek Malian Среда, 7 апреля 2021 г.

Նմանատիպ նյութեր