32434 դիտում
18:02 06-04-2021
ՀՀ ոստիկանապետի կարգադրությամբ ՃՈ ղեկավար կազմը ուսումնասիրում Գ. Մահարի փողոցի բնակիչների բարձրացված խնդիրը. անվտանգության համար պահանջվում են արհեստական անհարթություններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր՝ ապրիլի 6-ին, ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի կարգադրությամբ, ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի հանձնարարականով ճանապարհային ոստիկանության ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Հարությունյանը, ում հետ էր նաև Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության բաժնի պետ Հայկ Սարգսյանը, հանդիպում ունեցան Վարդաշեն թաղամասի Գուրգեն Մահարի փողոցի բնակիչների հետ:
Հ. Հարությունյանն ու Հ. Սարգսյանը, տեղում լսելով բնակիչների խնդիրը, առաջարկությունները, ուսումնասիրեցին նաև նշված ճանապարհահատվածը և խոստացան, որ թե՛ ճանապարհային ոստիկանությունը, թե՛ Երևանի քաղաքապետարանը միջոցներ կձեռնարկեն ի շահ բնակիչների բարձրացված խնդրի լուծմանը:
Որոշ ժամանակ նրանք մնալով այդ հատվածում, համոզվեցին, որ իրոք վտանգված է այդ փողոցի բնակիչների, ինչու չէ, նաև այցելուների կյանքը: Նրանք ականատես եղան նաև, թե ինչպես են որոշ վայ վարորդներ տանջում ավտոմեքենայի գազի սեղմակը ու դրա արդյունքում հետիոտները չէին կարողանում փողոցն անցնել:
Բնակիչները, տեսնելով, որ ՀՀ ոստիկանությունն ու Երևանի քաղաքապետարանը օպերատիվորեն արձագանքել են իրենց խնդրին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին. «Այսքան օպերատիվորեն արձագանքելով երեկվա հրապարակմանն ու մեր բարձրացված հարցին, ուզում ենք հավատալ, որ այս անգամ սայլը տեղից կշարժվի, այն չի դասվի հերթական «եկա, տեսա՝ գնացի»–ին: Եթե գոնե 2 տեղ տեղադրվեն արհեստական անհարթությունները, ապա վստահ ենք, որ շուտով վթարների, վրաերթերի թիվը մինիմալի կհասնի մեր փողոցում:
Ժամանակից շուտ չենք ուզում ուրախանալ, բայց ուզում ենք հավատալ, որ հարցը կլուծվի ի շահ բնակչի, քանի որ, եթե խնդրին խառնվել են ՀՀ ոստիկանապետը, ՀՀ ճանապարհային ոստիկանության պետն ու Երևանի քաղաքապետը, հաստատ ի շահ բնակչի լավ կլինի»:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 5-ին խոշոր ու կասկադյորական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում:, Ժամը 21:00-ի սահմաններում Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենան Վարդաշեն թաղամասի Գուրգեն Մահարի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել թիվ 101 տան երկաթե դարպասներին, այնուհետև առաջ ընթացել, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ մասամբ ծառի վրա:
Օպերատիվորեն ժամանել էր Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենան, սահմանազատել տարածքը: Վթարի մասին Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մաշչյանը տեղեկությունը փոխանցել էր ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակ, որտեղից ժամանել էր դասակի հրամանատար Արտյոմ Մարտիրոսյանն ու ավագ տեսուչ Շահեն Միսկարյանը:
Օպերատիվորեն դեպքի վայր էր ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն դեպքի վայրում վիրավոր մարդ չի հայտնաբերվել:
Ոստիկանությունը պարզում էր ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը:
Վթարի վայրի հարևանությամբ բնակվող մեծ թվով բնակիչներ, այդ թվում՝ ավագ սերնդի ներկայացուցիչներ, արդարացիորեն բարձրաձայնում էին, ասելով. «էս փողոցը որոշ վարորդների համար դարձել է ավտոռալի: Քանի որ ճանապարհը լավ ասֆալտապատված է, որոշ վարորդներ տանջում են ավտոմեքենայի գազի սեղմակը, չմտածելով, որ նման ձևի ավտոմեքենա վարելու պատճառով վթարներ են տեղի ունենում: Այս հատվածում բազմաթիվ ավտովթարներ են տեղի ունեցել, այդ թվում՝ վրաերթեր, եղել են մահվան ելքով, իսկ շատ քաղաքացիներ էլ հայտնվել են հիվանդանոցներում: 2 տարի է, դիմել ենք Երևանի քաղաքապետարան, անգամ՝ գրավոր, որպեսզի կամ արագաչափ դնեն, կամ 3-4 արհեստական անհարթություններ: Վստահ ենք, եթե արհեստական անհարթությունները տեղադրվեն, վթարները մեծ մասամբ կպակասեն: Հիմա ո՞ւմ դիմենք:
Փառք ենք տալիս Աստծուն, որ այս վթարի ժամանակ ոչ մի քաղաքացի չի տուժել: Ճիշտ է, տանտերը կրել է նյութական մեծ վնաս, բայց դա լուծվող հարց է, իսկ եթե քաղաքացի տուժեր ու քաղաքացու հարազատները բռնեին ու շան քոթակ տային, ո՞ւմ էին մեղադրելու:
Հիմա գոնե այս վթարից հետո քաղաքապետարանի չինովիկները դուրս գան իրենց կաբինետներից ու գան մի օր, մի քանի ժամով էս փողոցում կանգնեն: Կհամոզվեն, որ մեր խնդրանք-պահանջը անկապ չի: Հարցի միակ լուծումը՝ մի քանի արհեստական անհարթություններ տեղադրելն է, ինչը զսպաշապիկ կլինի որոշ վայ վարորդների համար, էլ չենք ասում 5-6 հազար բնակիչների՝ հիմնականում բնակվողների, ժամանած հյուրերի և այս ճանապարհով անցնող Շորբուլախի, Ջրաշենի ապրողների անվտանգության մասին»:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+