211652_close_icon

Պարգև արքեպիսկոպոսը Արցախի թեմի առաջնորդի հետ այցելել է Գանձասարի վանք

views-count1354 դիտում article-date 16:05 03-04-2021
Այսօր առավոտյան հատուկ հանձնարարություններով հայրապետական նվիրակ գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ այցելեցին Գանձասարի վանք, ուր սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում սրբազան հայրերը մասնակցեցին Ավագ շաբաթվա տնօրինական խորհրդին, ինչպես նաև աղոթք բարձրացրեցին Հայաստան և Արցախ աշխարհի անսասանության, մեր հայրենիքի նահատակ հայորդիների հոգու փրկության ու գերիների`հայրենիք շուտափույթ վերադարձման համար։

Այս մասին տեղեկանում ենք Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից:

 

Նմանատիպ նյութեր