211652_close_icon
views-count52407 դիտում article-date 11:34 02-04-2021

Արաբկիրի ոստիկանների կողմից Ջրվեժի «Հրաշք» հյուրանոցային համալիրում իրականացված «Ծովահրեշ» օպերացիայի արդյունքում բերման ենթարկված գողերը կալանավորվել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի պետի տեղակալ Համբարձում Պետրոսյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Նոր Նորքի դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ՝ 32-ամյա Սաբա Սիճինավայի և 44-ամյա Ռևազ Թաթուլաշվիլիի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Հարություն  Մանուկյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և Ս. Սիթինավան կալանավորվել է։ Իսկ դատավոր Վահագն Մելիքյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դարձյալ բավարարել է քննիչի միջնորդությունը և Ռ. Թաթուլաշվիլին նույնպես կալանավորվել է։

Վերջիններս տեղափոխվել են ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   մարտի 27-ին  ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ, իրականացրել էին հատուկ օպերացիա, որը կրել է «Իտալական ծովահրեշի արկածները Ջրվեժի «Հրաշք» հյուրանոցային համալիրում» անվանումը:

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, նշված օպերացիայի արդյունքում  Ջրվեժ գյուղում գործող «Հրաշք» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկից  Արաբկիրի ոստիկանները ոստիկանության Արաբկիրի բաժին էին բերման ենթարկել Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ, 32-ամյա Սաբա Սիճինավային և 44-ամյա Ռևազ Թաթուլաշվիլիին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մարտի 26-ին ոստիկանության Արաբկիրի բաժին էր դիմել Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի շենքերից մեկի 39-ամյա բնակչուհի Անի Հ.-ն և հայտնել, որ հարմարեցված բանալու միջոցով բացել էին իր բնակարանի դուռը և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար, ոսկյա զարդեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր