1371 դիտում
17:55 01-04-2021
Ֆրանսիայի դեսպան. «Ֆրանկոֆոնիայի մեղեդիներ» համերգը նվեր է Ֆրանսիային
Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում մարտի 31-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ «Ֆրանկոֆոնիայի մեղեդիներ» խորագրով համերգը: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան Հայաստանի պետական կամերային երգչախումբը և Հայաստանի պետական կամերային նվագախումբը: Դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ հնչեցին Կլոդ Դեբյուսիի, Մորիս Դյուրուֆլեի, Օլիվյե Մեսսիանի, Գաբրիել Ֆորեի, Ֆրանսիս Պուլենկի ստեղծագործությունները: Որպես մենակատարներ ելույթ ունեցան Նաիրա Հովհաննիսյանը (մեցցո սոպրանո), Սուսաննա Աբրահամյանը (մեցցո սոպրանո), Թերեզա Ոսկանյանը (երգեհոն):
Միջոցառման մեկնարկին ելույթի խոսքով հանդես եկավ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը, ով նշեց՝ երկուսուկես տարի առաջ Հայաստանը հյուրընկալեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը՝ հյուրընկալելով ամբողջ աշխարհից եկած 85 պատվիրակությունների, նրանց նվիրելով մի գեղեցիկ տոն: Նրա խոսքով՝ այդ միջոցառումը Հայաստանի համար շատ մեծ հաջողություն էր:
«Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Հայաստանի պետական կամերային երգչախումբը մշտապես եղել են ֆրանկոֆոնիայի գործընկերներ: Եվ ես նրանց շնորհակալություն եմ հայտնում այս երեկո այս համերգը մեզ նվիրելու համար և Հայաստանում ֆրանկոֆոնիան և ֆրանսիական մշակույթը տոնելու համար»,-նշեց Ջոնաթան Լաքոտը:
Դեսպանն իր խոսքում ընդգծեց, որ ֆրանկոֆոնիան ֆրանսերենը որպես ընդհանուր լեզու կիսելն է. ֆրանսախոս կարելի լինել ի ծնե, իսկ հայերի դեպքում՝ սրտով:
Բայց բացի լեզվից ֆրանկոֆոնիան նաև մշակույթի հանդեպ ուշադրությունն է, ցանկությունը պաշտպանել մեր մշակույթը, բայց նաև տարածել և կիսվել նրանով: Եվ հենց այդ ավանդույթը Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Հայաստանի պետական կամերային երգչախումբն այսօր անում են: Դեսպանն առանձնահատուկ շեշտեց՝ այս համերգը գեղեցիկ նվեր է Ֆրանսիային:
Նշենք, որ համերգն անցավ ջերմ մթնոլորտում՝ հանդիսատեսի հոտնկայս ծափերի ներքո:
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Կամերային երաժշտության ազգային կենտրոնի PR պատասխանատու Ռոզա Գրիգորյանի հետ 077 30 34 84

Նմանատիպ նյութեր
1537 դիտում
16:16 26-03-2021
Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում կանցկացվի «Ֆրանկոֆոնիայի մեղեդիներ» խորագրով համերգ
1821 դիտում
13:14 20-05-2014
Հայաստանը կմասնակցի Մոսկվայում անցկացվելիք «Սերունդների մեղեդիներ» միջազգային մանկական երաժշտական փառատոնին
1799 դիտում
23:01 19-07-2014
«Երևանյան ամառ». հին ու նոր մեղեդիներ՝ երեկոյան համերգում
Այս բաժնից
460 դիտում
18:46 14-11-2024
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
607 դիտում
18:33 14-11-2024
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին
493 դիտում
18:08 14-11-2024
Կայացել է Երևանի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը