2803 դիտում
10:53 31-03-2021
ՀՀ և Արցախի նախկին նախագահները հույժ գաղտնի որոշում են կայացրել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Դեռևս մարտի 25-ին հանդիպում էր տեղի ունեցել Հայաստանի և Արցախի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի միջև: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ի սկզբանե նախագահները որոշել են որևէ հաղորդագրություն այդ մասին չտարածել, որևէ ձևով հանրությանը չտեղեկացնել այդ հանդիպման մասին, սակայն Լևոն Տեր- Պետրոսյանի «թիմը» հաջորդ օրը, բոլորի համար անակնկալ որոշել է նման հաղորդագրություն տարածել, որը նախագահների համար անսպասելի է եղել:
Հիշեցնենք, որ մարտի 26-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի պատասխանատու Արման Մուսինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Երեկ՝ մարտի 25-ին, հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Արցախի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի միջև, որի ընթացքում քննարկվել են հետպատերազմյան շրջանում Արցախում ստեղծված իրավիճակին և հետագա հնարավոր զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր»:
Նախագահները, տեսնելով, որ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակը միայն տեղեկացրել է, թե հանդիպումը վերաբերել է Արցախի հարցին, որոշել են արդեն ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական էջով հայտարարություն տարածել, նշելով, որ հանդիպման ժամանակ Հայաստանին վերաբերող հարցեր ևս քննարկվել են: «Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների՝ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը հաստատում է ս.թ. մարտի 25-ին Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հանդիպման փաստը: Թե՛ արցախյան վերջին պատերազմի ընթացքում, թե՛ հետպատերազմյան ժամանակահատվածում Արցախի և Հայաստանի կենսական խնդիրներին վերաբերող առաջնահերթությունները ստեղծում են նման ձևաչափով պարբերական քննարկումների հրամայական»,- նշված էր հաղորդագրությունում:
Այսինքն՝ Սերժ Սարգսյանի թևը հատուկ շեշտել է, որ Հայաստանում առկա խնդիրները ևս քննարկվել են, ու նման ձևաչափով հանդիպումներ առաջիկայում նախատեսվում են:
Մենք տեղեկացանք, որ հանդիպման ժամանակ նախագահները քննարկել են Հայաստանի քաղաքական իրավիճակը, արտահերթ ընտրությունների գնալու տարբերակներն ու ձևաչափը, ինչպես նաև իշխանությունների դեմ պայքարելու ուղիները:
Armlur.am-ը տեղեկացավ նաև, որ նախագահները հանդիպման ժամանակ հույժ գաղտնի որոշում են կայացրել ու միմյանց խոստացել են, որ դրա մասին անգամ իրենց ամենամտերիմներին չեն ասելու: Արդեն քանի օր է՝ մենք փորձում ենք պարզել, թե ինչ որոշման մասին է խոսքը: Փորձեցինք նաև զրուցել Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի հետ, սակայն վերջինս կտրականապես մեր հեռախոսազանգերին չի արձագանքում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
5605 դիտում
15:19 25-03-2023
Ստեփանակերտի 2 բնակիչ Ադրբեջանին են փոխանցել գաղտնի և հույժ գաղտնի տեղեկություններ. նրանք կալանավորված են
3391 դիտում
10:51 04-09-2019
Էդմոն Մարուքյանին գնում է կառավարություն՝ ծանոթանալու հույժ գաղտնի փաստաթղթին․ «Ժողովուրդ»
2752 դիտում
09:49 14-12-2021
350 մլն դրամ գյուղտնտեսվարողներին՝ հույժ գաղտնի․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3232 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը