243077 դիտում
19:24 11-11-2020
Սպանություն Արմավիրի մարզում. դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է 19-ամյա տղայի՝ գլխի մասում հրազենային վնասվածքներով դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16: 35-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Տանձուտ գյուղի դաշտամիջյան հատվածում երիտասարդ տղայի դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Գևորգ Հակոբյանը և ոստիկանության Մեծամորի բաժանմունքի պետի տեղակալ Իգիթ Հակոբյանը:
Դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության ջոկատը:
Փրկարարներն ու ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են երիտասարդ տղայի ՝ գլխի մասում հրազենային վնասվածքներով դի:
Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ:
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել է նաև մարզի դատախազի տեղակալ Արամ Դոլինյանը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ, 19-ամյա Անդրանիկ Մարտիրոսյանն էր:
Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+