211652_close_icon
views-count30745 դիտում article-date 09:25 28-03-2021

Մկրտիչ Քարամյանը, ով և ապրիլյան պատերազմի մասնակից էր և այս պատերազմին մինչև վերջ, իր տղերքի հետ միասին, չեն լքել իրենց վստահված դիրքերը, կյանքը զոհելով հանուն հայրենիքի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Գտնվել է կապիտան Մկրտիչ Քարամյանի մարմինը, ով նաեւ ապրիլյան պատերազմի մասնակից էր:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հանուն հայ զինվորի ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը:

9-րդ պաշտպանական շրջանի ուղղությամբ գտնվել է մեր ընկեր, Մարտակերտի 4-րդ գումարտակի հրամանատար Պաշի հարազատ եղբոր` կապիտան Մկրտիչ Քարամյանի մարմինը, ով և ապրիլյան պատերազմի մասնակից էր և այս պատերազմին մինչև վերջ, իր տղերքի հետ միասին, չեն լքել իրենց վստահված դիրքերը, կյանքը զոհելով հանուն հայրենիքի։

Մկրտիչի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 28-ին (վաղը) ժամը 5-ին Փոքր Մանթաշ գյուղի եկեղեցում, իսկ հուղարկավորությունը` մարտի 29-ին ժամը մեկին Փոքր Մանթաշի գերեզմանատանը։

Ննջիր խաղաղությամբ, ախպերս։


Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

#Ցավալի_լուր 9-րդ պաշտպանական շրջանի ուղղությամբ գտնվել է մեր ընկեր, Մարտակերտի 4-րդ գումարտակի հրամանատար Պաշի հարազատ...

Опубликовано Դավիթ Թորոսյան Суббота, 27 марта 2021 г.

Նմանատիպ նյութեր