75262 դիտում
21:02 26-01-2019
Կոտայքի մարզում վթարի է ենթարկվել լրագրող Փայլակ Ֆահրադյանը. նա BMW X6-վ բախվել է կայանված ИЖ-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 17:00-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 17 կմ հատվածում, բախվել են BMW X6 մակնիշի 01 XX 800 համարանիշի և ԻԺ մակնիշի 723 ԼՍ 61 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հակոբ Սողոյանը՝ ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով, BMW X6-ը վարել է լրագրող Փայլակ Ֆահրադյանը, իսկ ИЖ մեքենան եղել է կայանված, և BMW X6-ը բախվել է նրան:
Հետաքննիչի որոշմամբ վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ երկուսն էլ եղել են սթափ:
Ոստիկանությունը պարզում է ИЖ-ի վարորդի ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Ղամբարյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+