211652_close_icon
views-count21596 դիտում article-date 22:54 17-03-2021

Ավտովթար Տավուշի մարզում. 54–ամյա վարորդը Nissan X-Trail-ով բախվել է փայտե էլեկտրասյանը, կոտրել այն և հայտնվել հարակից հողատարածքում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

 Ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ  Աղասարյանի կողմից նյութեր են նախպատրաստվում մարտի 15-ին Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

 Այդ օրը՝ ժամը 14:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 54-ամյա Սամվել Ա.-ն իր վարած Nissan X-Trail  մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի  102-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց,  բախվել հանդիպակաց գոտու ճամփեզրի կանգառին, փայտյա էլեկտրասյանը և հայտնվել հարակից հողատարածքում: 

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սամվել Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն:

 Օպերատիվորեն  դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:

Ժամանել են նաև  ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար  Կարեն Աբազյանի գլխավորությամբ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Գևորգ Ղազարյանի 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+

Նմանատիպ նյութեր