211652_close_icon
views-count11143 դիտում article-date 11:45 29-08-2018

Ավտովթար Տավուշի մարզում. 31-ամյա վարորդը Opel-ով բախվել է էլեկտրասյանն ու մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել հողատարածքում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Պտղավան-Դեղձավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում Տավուշի մարզի Այրում քաղաքի բնակիչ, 31-ամյա Աշոտ Միսկարյանը իր վարած Opel մակնիշի 34 VT 345 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել էկեյտրասյանն ու մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել հողատարածքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Միսկարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղից այնուհետև՝ Երևանի Աստղիկ բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի և դասակի հրամանատար Արտակ Դանիելյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև նույն վաշտի հետաքննիչ Սարգիս Եգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Նոյեմբերյանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Վթարի վայրում հավաքվածներն ասում էին, որ Ա. Միսկարյանը գտնվել է ոչ սթափ վիճակում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր