211652_close_icon
views-count15818 դիտում article-date 19:46 17-03-2021

Ոստիկանության զորքերի N զորամասի դիմաց տիրում է գարշահոտություն. «Վեոլիա Ջուր»-ը, Դավթաշենի թաղապետարանն ու Զովունիի գյուղապետարանը իրար վրա են գցում պատասխանատվությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

 Արդեն մի քանի ամիս է,  Դավթաշենում՝ Ոստիկանության զորքերի N զորամասի դիմաց, տիրում է  հակասանիտարական վիճակ, ողջ տարածքում ոչ միայն գարշահոտություն է տիրում, այլ նաև  ջուրը  անխնա հոսում է, լցվելով ոչ միայն փողոցը, այլ նաև բնակիչների տները:

 Այսօր՝ մարտի 17-ին, ֆոտոլրագրող  Գագիկ Շամշյանի հետ զրույցում  58-ամյա Գևորգ Գալստյանն ասում էր. «Դեկտեմբերից էս վիճակն ա: Ավտովթար էր տեղի ունեցել ու մեքենան հայտնվել էր փոսում, մի կերպ, հատուկ տեխնիկայով մեքենան դուրս բերեցինք, ինչից հետո պարզվեց, որ ջրագծերի մի քանի հատվածներում վթարներ են տեղի ունեցել:

Դեկտեմբերից ջուրն անխնա հոսում է,  ոչ տիրություն անող կա, ոչ էլ՝  չգիտենք էլ ում դիմենք: «Վեոլիա Ջրին»  դիմում ենք, ասում ա՝  դա իմ գիծը չի, Ոստիկանության զորքերի զորամասի գիծն ա, նրանք պետք է թերությունը վերացնեն: Դիմում ենք Զովունիի գյուղապետարան, ասում են՝  մերը չի, Դավթաշենի թաղապետարանինն ա, Դավիթաշենի թաղապետարան դիմում ենք, նրանք էլ պատասխանում են՝  մերը չի, Զովունիի գյուղապետարանինն ա: Հիմա չգիտենք՝ այդ  երեքից՝  «Վեոլիա Ջուր», Դավթաշենի թաղապետարան, Զովունիի գյուղապետարան, ով ա ճիշտ, ով ա՝ սուտ:

 Էլ չենք   ասում՝ տարածքում  տիրում է հակասանիտակարական վիճակ, մեռանք Դավթաշենի թաղապետարանին խնդրելով, որ աղբամաններ տեղադրեն, բայց աես, չասես՝ մի հաշիվ ա: Կարծես ջայլամի քաղաքականություն վարեն:

Հիմա  նաև մեզ՝ բնակիչներիս, հետաքրքրում է, էս ջուրը որ անխնա հոսում է, խմելո՞ւ է: Եթե խմելու է ու պատկան մարմինները  դրա դեմը չեն առնում, ուրեմն դրանց պետք է պաշտոններից ազատել, նրանց փոխարեն կգան ավելի սրտացավները: 

Նախկինում էս տարածքը զորամասի հրամանատարի շնորհիվ միշտ մաքրվում ու մաքուր էր պահվում, իսկ հիմա լրիվ բարձիթողի վիճակ է: Բնակչության թիվն էլ շատ-շատ է,  ու ամեն անգամ էս վիճակը տեսնելով,  ամենաքաղցր խոսքերով ենք հիշում այդ  3 կառույցներին: 
Նույնիսկ մարդիկ կան, որ արդեն անուն են դրել՝  «3 գլխանի անպատասխանտուները»: 

Ուզում ենք հավատալ նաև, որ կա՛մ Երևանի քաղաքապետարանը, կա՛մ Կոտայքի մարզպետարանը, կա՛մ Ոստիկանության զորքերի հրամանատարությունը սրտացավ մոտեցում կցուցաբերեն  և խնդիրը կարճ ժամանակում կլուծեն, իսկ որ դա հնարավոր է՝ փաստ է: Մնում է, ցուցաբերեն մարդկային վերաբերմունք»:

  Ֆոտոլրագրողը  հայտնում է նաև, որ  նշված հատվածում նաև ժողովրդի խոսքով ասած՝ դիսպետչերական կետ կա՝ «կանեց», բայց այդտեղ էլ վարորդները չգիտեն, որտեղ հանգստանան, որտեղ բնական կարիքները հոգան, քանի որ բացակայում են բոլոր տարրական պայմանները, նույնիսկ դիսպետչերն ու բժիշկը չգիտեն՝ որտեղ անցկացնեն իրենց օրը: Այս հարցում մտածելու տեղիք ունի Երևանի «կարգին քաղաքապետ» Հայկ Մարությանը:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր