2536 դիտում
10:20 16-03-2021
Պետք է նոր լիցք հաղորդենք մեր «Հյուսիս-Հարավին»․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Մարտի 9-ին լուր տարածվեց, որ Հնդկաստանը ծրագրում է Հնդկական օվկիանոսը Եվրասիայի հետ կապել Հայաստանի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ» միջանցքը: Այս մասին գրեցին եւ՛ տեղական, եւ՛ արտերկրի ԶԼՄ-ները։ Իրանում Հնդկաստանի դեսպանը նշել էր, որ ծրագրում են միացնել Չաբահարի արեւմտյան մասը եւ Հնդկական օվկիանոսը Եվրասիայի ու Հելսինկիի հետ՝ Հայաստանի տարածքով։
Փորձենք հասկանալ՝ ինչի մասին է խոսքը, ավելի ստույգ՝ ինչու՞ հանկարծ փոխվեց նախկին՝ «ադրբեջանական տարածքով» մոտեցումը, ո՞ր երկրներն են այս ծրագրի կողմ եւ, ըստ այդմ, որքանով այն կարող է կիրառելի դառնալ Հայաստանի Հանրապետության համար։ Նկատի ունենանք, որ Արցախյան վերջին պատերազմից հետո տարածաշրջանում նոր քաղաքատնտեսություն է ձեւավորվում, եւ այստեղ դիրքավորվելու համար այժմ բանակցում են այն պետության հետ, որի ձեռքին է Արցախի մեծ մասը։ Ինչպե՞ս պետք է մենք ճիշտ դիրքավորվենք։
«ՀՀ»-ն այս հարցերն ուղղեց էներգետիկ անվտանգության փորձագետ, տրանսպորտային ոլորտն ուսումնասիրող, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանին։ Ի պատասխան մեր հարցադրումների, նա խնդիրը դիտարկեց ոչ միայն գեոքաղաքատնտեսական, այլեւ՝ կիրառական հարթությունում...»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
1485 դիտում
10:49 09-07-2022
Արևելք-Արևմուտքը չպետք է հակադրել Հյուսիս-Հարավին․ «Հայաստանի Հանրապետություն»
1578 դիտում
15:03 20-09-2019
Կոռուպցիայի դեմ պայքարին պետք է նոր թափ հաղորդենք. վարչապետն անցկացրել է խորհրդակցություն
Այս բաժնից
2287 դիտում
12:15 12-01-2025
Մենք լավ ենք և տարհանվում ենք․ Էմմի
1555 դիտում
22:38 11-01-2025
Մել Գիբսոնի Մալիբուի տունն ամբողջությամբ հրդեհվել է