1057 դիտում
14:44 01-06-2019
Ուզում եմ այս օրվա խորհրդի մեջ մենք հատկապես ընդգծենք «պաշտպանություն» բառը. Հայկ Մարությանի ուղերձը Երեխաների պաշտպանության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով: Դրանում ասվում է.
«Սիրելի համաքաղաքացիներ,
Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Ուզում եմ, որ օրացույցում կարմիրով նշված այս կարեւոր օրվա խորհրդի մեջ մենք հատկապես ընդգծենք «պաշտպանություն» բառը:
Մեր կյանքի ամենաթանկ բանը՝ երեխաներին, մենք պարուրում ենք մեր սիրով, խնամքով ու հոգատարությամբ՝ նրանց համար պատրաստելով լավագույն ապագա: Հնարավորինս լավ ու առողջ սնունդ, հնարավորինս լավ ու որակյալ կրթություն, հնարավորինս լավ ու անվտանգ շրջակա միջավայր: Կարծում եմ, այս ամենն իր մեջ լավագույնս ամփոփում է տոնի անվանումը՝ «Երեխաների պաշտպանություն»:
Ողջույններս եմ հղում մեր երեխաներին՝ Երևանի ապագա տերերին, նրանց ծնողներին, տատիկներին ու պապիկներին, հարազատներին ու ազգականներին՝ բոլոր նրանց, ովքեր իրենց ջերմագին հոգատարությամբ երջանիկ մանկություն են ապահովում երեխաների համար:
Հատուկ ուզում եմ ողջունել ու շնորհակալություն հայտնել նաև մանկապարտեզների ու դպրոցների, արվեստի ու սպորտային կրթարանների մեր աշխատակիցներին, որոնք իրենց եռանդն ու էներգիան չեն խնայում ՝ փոխանցելով երեխաներին իրենց մարդկային ու պրոֆեսիոնալ որակները, կրթելով երկրի արժանավոր քաղաքացիներին ու կերտելով մեր վաղվա օրը:
Շնորհավորու՛մ եմ»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
394 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
790 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
733 դիտում
16:23 22-01-2025
Կքննարկենք տրանսպորտի որոշ փաթեթների սակագների վերանայման հարցը. Ավինյան