211652_close_icon
views-count38741 դիտում article-date 15:40 12-03-2021

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Toyota-ն ու «06»-ը. «06»-ն էլ բախվել է ծառերին ու հայտնվել դաշտում՝ վերածվելով մետաղե ջարդոնի. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ 

Ժամը 12։50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 69 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ՝ 34-ամյա Էդգար Թովմասյանի վարած Toyota մակնիշի և Չքնաղ գյուղի բնակիչ՝ 24-ամյա Նորիկ Ալոյանի վարած ВАЗ  2106 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «06»-ի վարորդ Ն. Ալոյանն ու նրա ուղևոր՝ համագյուղացի, 22-ամյա Վլադիմիր Ալոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Ապարանի հիվանդանոցի բժիշկները։

Բախման հետևանքով «06»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին ու քարերին և հայտնվել դաշտում։ Այն վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ Toyota-ն էլ մասամբ հայտնվել է ճանապարհի մեջտեղում։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիների մի մասը նշում էր, թե վթարի պատճառը եղել է մերկասառույցը, մի մասն էլ ասում էր, թե «չլոպա է եղել»։

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվոմ են ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր