211652_close_icon
views-count1694 դիտում article-date 21:00 11-03-2021

«Եկեք միասին մեծարենք հերոսածին մայրերին». ապրիլի 7-ին տեղի կունենա Գոհար Հովհաննիսյանի «ԱՐՇԱԼՈՒՅՍ» մենահամերգը

Ապրիլի 7-ին՝ ժամը 20:00-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Գոհար Հովհաննիսյանի մենահամերգը:

«ԱՐՇԱԼՈՒՅՍ» կոչվող մենահամերգի ուղերձն այն է, որ մեր երկրի վրա էլ արշալույս կբացվի, իսկ խորագիրն է՝ «Եկեք միասին մեծարենք հերոսածին մայրերին»:

Համերգի պրոդյուսերը Խաչիկ Յեղոյանն է, ռեժիսորը՝ Արթուր Սահակյանը, նկարահանման ռեժիսորն է Արամ Շահբազյանը։ Դահլիճի 70 %-ի հրավիրատոմսերը տրամադրվելու են հերոսածին մայրերին:

Հանդիսատեսը կարող է տոմսեր ձեռք բերել և մասնակիցը դառնալ մեզ համար իրենց կյանքը տված հերոս տղերքի մայրերի մեծարման հրաշալի համերգին, որի ժամանակ Գոհար Հովհաննիսյանը կներկայանա իր ազգագրական, ժողովդական և ռազմահայրենասիրական երգերով:

Նմանատիպ նյութեր