Այս պահին ունենք մոտ 100 ազատ մահճակալ. ընթանում են ծավալման աշխատանքներ. նախարար
Ցավով պետք է նշեմ, որ երկարատև ընդմիջումից հետո մենք կորոնավիրուսի մեկօրյա նոր դեպքերի էական աճ ունենք. 700-ից ավելի: Կառավարության այսօրվա նիստի սկզբում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց առկա իրավիճակը. «Այս պահին ունենք ծավալված 9 բժշկական կենտրոններ, որոնք սպասարկում են կովիդ պացիենտներին, և մոտ 100 ազատ մահճակալ ունենք: Այս պահին էլ ընթանում են ծավալման աշխատանքներ, բայց ուզում եմ զգուշացնել, որ մահճակալների թիվն անսպառ չէ և պետք է ամեն ինչ անել, որ հիվանդների թիվը ավել չլինի մեր ունեցած կարողություններից և չունենանք էլի պացիենտներ, որոնք տանը կմնան և հնարավորություն չեն ունենա հոսպիտալացվելու»:
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց պահպանել հակահամաճարակային կանոնները, որպեսզի լրացուցիչ սահմանափակումներ մտցնելու անհրաժեշտություն չլինի: