211652_close_icon
views-count1291 դիտում article-date 12:03 11-03-2021

Արմեն Սարգսյանն ընդունել է կրթության նախարարին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին:

Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Նախարարը նախագահ Սարգսյանին տեղեկություններ է ներկայացրել իր ղեկավարած ոլորտներում իրականացվող աշխատանքների և ծրագրվող փոփոխությունների ուղղությունների ու նպատակների մասին: Անդրադարձ է եղել նաև «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրինագծին և կրթության ու գիտության ոլորտների զարգացման հեռանկարներին:

Նախագահն առանձնահատուկ կարևորել է կրթության և գիտության դերը մեր երկրի հետագա զարգացման տեսանկյունից՝ ընդգծելով, որ սրանք այն ոլորտներն են, որոնք առանցքային նշանակություն են ունենալու երկրի ապագայի համար: Նախագահը կարևորել է այնպիսի կարգավորումների և փոփոխությունների իրականացումը, որոնք իրավամբ խթան կհանդիսանան ոլորտների զարգացման ու մրցունակ համակարգերի ստեղծման համար: 

Նմանատիպ նյութեր