211652_close_icon
views-count36072 դիտում article-date 10:08 08-03-2021

Արտակարգ դեպք Երևանում. հսկայական ծառը պոկվել և ընկել է մարկետի տանիքի վրա՝ վնասելով ծածկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 23։25-ի սահմաններոմ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանի Երվանդ Քոչար փողոցի թիվ 11 շենքի մոտակայքում հսկայական ծառը կոտրվել և ընկել է խանութի ծածկի վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 16 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Օպերատիվորեն ժամանել են նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից, «ԵրՔաղլույս» ՓԲԸ-ից, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից և Երրանի քաղաքապետարանի կանաչապատման Կենտրոն և Նորք Մարաշ տեղամասի աշխատակիցները։

Պարզվել է, որ մոտ 20 մետր բարձրության ծառը կոտրվել և մասամբ ընկել է «ԿԱՍ» մարկետի տանիքին, ինչից վնասվել է ծածկը։

Կանաչապատման բաժնի աշխատակիցները համապատասխան տեխնիկայով մասնատել են ծառն ու հեռացրել։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր