211652_close_icon
views-count2879 դիտում article-date 15:42 07-03-2021

Հանրապետության որոշ մարզերում մարտի 8-ին սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին շրջաններում՝ բուք. ԱԻՆ-ը վարորդներին հորդորում է ցուցաբերել զգոնություն

Լոռիում, Տավուշում, Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում մարտի 8-ին սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մարտի 9-ի գիշերը և առավոտյան, եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված, հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին հորդորում է ցուցաբերել զգոնություն:

 Ըստ աղբյուրի՝ Հայաստանի տարածքում մարտի 7-ի կեսօրից հետո, 8-ին, 11-12-ը՝ շրջանների զգալի մասում, 9-ի գիշերը՝ Վայոց Ձորի, Սյունիքի մարզերում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Մարտի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 8-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։

Նմանատիպ նյութեր