211652_close_icon
views-count1903 դիտում article-date 16:23 05-03-2021

ԲԴԽ նախագահի քաղաքականություն ներխուժելը ուղղակիորեն բացասաբար է ազդել դատական համակարգի վրա. «Իմ քայլի» պատգամավոր

Ռուբեն Վարդազարյանն ակնհայտ քաղաքական հայտարարությամբ եւ մարտակոչով ներխուժել է քաղաքական գործընթացների դաշտ, եւ որոշ դեպքերում կարծիք կա՝ ապահովել է իրավական տանիք մի շարք վճիռների վերաբերյալ՝ կանխորոշվելով այդ վճիռների արդյունքները։ Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հայտարարություններին, փոխանցում է News.am-ը։

«Փաստորեն պարոն Վարդազարյանը պատասխանատու լինելով դատական համակարգի անաչառության համար, դարձել է նույն դատական համակարգի անաչառության ամենամեծ կասկածը: Դրան գումարվել է նաեւ այն, որ երեկ լսեցիք տիկին Մակունցի խոսքում հնչած այն աբսուրդային իրողությունը, որ այդ քննարկումներից հետո որոշ քրեական ենթամշակույթի հետ կապ ունեցող անձինք են միջնորդավորված կապվել պատգամավորների հետ՝ ի պաշտպանություն ԲԴԽ նախագահի:

Նա ներկայացնում է ամբողջ դատական համակարգը եւ իր՝ քաղաքականություն ներխուժելը ուղղակիորեն բացսաբար է ազդել դատական համակարգի վրա: մենք հույս ունենք, որ դատական համակարգի առջող ուժերը, առողջ տարրերը, ազնիվ ու պարկեշտ դատավորները իրենք եւս հետեւություններ կանեն Ռուբեն Վարդազարյանի գործունեության վերաբերյալ եւ մենք կկարողանանք դատական համակագն առողջացել»,-ասաց Կոնջորյանը:

 «Իմ քայլը» պատգամավորներից Սուրեն Գրիգորյանն էլ նշեց, որ այո, Նիկոլ Փաշինյանը «վնգստացող դատավորների» մասին հայտարարություն արել է, բայց այնտեղ եղել է համատեքստ, նաեւ նա չի բազմիցս նշել է, որ դա չի բացառում, որ դատական համակարգում կան բազմաթիվ ազնիվ դատավորներ. «Վստահ եմ, որ բոլորիս համար հասկանալի պատճառներով ուշադրությունը սեւեռվում է այդ հատվածի վրա»: Սուրեն Գրիգորյանը նկատեց, որ վարչապետն իրավունք ունի քաղաքական խոսք հնչեցնել, իսկ ԲԴԽ նախագահը նման իրավունք չունի: «Եթե անգամ վարչապետը նման բան է ասել, ապա բացարձակապես պարտադիր չէ ԲԴԽ նախագահն այդ խոսքերը կրկնի եւ դրանով լեգիտիմացնի այդ կատեգորիան»:

Նմանատիպ նյութեր