211652_close_icon
views-count158978 դիտում article-date 21:01 02-02-2021

Արտառոց կողոպուտ Երևանում. «Ալֆա-Ֆարմ» դեղատնից բացահայտ հափշտակել են 1 տուփ պահպանակ, ինտիմ գել և 1 սրվակ «լիդոկաին»

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, երեկ՝ փետրվարի 1-ին, արտառոց կողոպուտ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:40-ի սահմաններում, Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում գործող «Ալֆա-Ֆարմ» դեղատան գիշերային հերթապահ, 24-ամյա Նարեկ Հ.-ն, դեղտաննէ եղել, երբ անհայտ անձը ներս է մտել դեղատուն և այնտեղից հափշտակել 1 տուփ պահպանակ, ինտիմ գել և 1 սրվակ «լիդոկաին» տեսակի դեղամիջոց: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով նշված վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խմբերը: Մինչ դեղատանը Նարեկ Հ.-ն ոստիկաններին հայտնում էր դեպքի մանրամասները, ոստիկանները պարզել են, որ կողոպուտը կատարել է Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 30-ամյա Դավիթ Գ.-ն: Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Դավիթ Գ.-ին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր