4203 դիտում
11:33 02-03-2021
Բայդենի վարչակազմը նախապատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ Նավալնիի գործի կապակցությամբ․ «Ամերիկայի ձայն»
Բայդենի վարչակազմը պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ այս շաբաթ, ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի թունավորման և կալանավորման պատճառով, CNN-ին են հայտնել վարչակազմի երկու պաշտոնյաներ: Գրում է «Ամերիկայի ձայնը»։
Ըստ աղբյուրների՝ պատժամիջոցների կիրառումը տեղի կունենա Եվրամիության հետ համաձայնեցված: Միջոցառումներն ու ժամկետները կճշգրտվեն ԱՄՆ-ի և ԵՄ պաշտոնատար անձանց կողմից առաջիկա օրերին:
Դրանք Բայդենի վարչակազմի կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված առաջին պատժամիջոցներն են: Ենթադրվում է, որ դրանք կազդարարեն վարչակազմի հետագա քաղաքականությունը Մոսկվայի նկատմամբ:
Բայդենի վարչակազմը ցանկանում է ազդանշան ուղարկել աշխարհին մարդու իրավունքների պաշտպանության և դաշնակիցների հետ պատժամիջոցների հարցերը համակարգելու անհրաժեշտության մասին: Առաջիկա շաբաթների ընթացքում նախատեսվում է քննարկել Ռուսաստանի հետ կապված հարցերի ավելի լայն շրջանակ:
Մասնավորապես, քննարկվում է նախագահի հրամանագրի ստորագրման հնարավորությունը, որը կհանգեցնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդունմանը` ի պատասխան ամերիկյան ժողովրդավարության և ամերիկյան զինված ուժերի դեմ բազմաթիվ հարձակումների, ներառյալ SolarWinds հակերային հարձակման ու Աֆղանստանում ամերիկյան զինվորականների դեմ քայլերի, ասել է վարչակազմի մի պաշտոնյա: Այս միջոցառումները նախատեսվում է իրականացնել մեկ փաթեթի շրջանակներում:

Նմանատիպ նյութեր
2064 դիտում
09:13 10-08-2021
Բայդենի վարչակազմը նոր պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ․ «Ամերիկայի ձայն»
4147 դիտում
09:33 08-09-2018
Վաշինգտոնն ու Լոնդոնը Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ են նախապատրաստում․ «Ամերիկայի ձայն»
3759 դիտում
10:31 18-02-2021
Բայդենի վարչակազմը կփորձի վերացնել Հայաստանի մեկուսացումը. Ջեյսոն Բրյուդեր․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
760 դիտում
21:55 24-01-2025
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի գների նվազեցումը կարող է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին
745 դիտում
21:30 24-01-2025
Չինաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց են ունեցել
943 դիտում
21:09 24-01-2025
Պուտինը հայտարարում է Թրամփի հետ հանդիպելու ցանկության մասին