2718 դիտում
13:37 27-02-2021
Կիևը որոշել է պատժամիջոցներ կիրառել Բելառուսի նկատմամբ
Ուկրաինայի կառավարության ղեկավար Դենիս Շմիգալը հանձնարարել է դիտարկել Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը:
Այս մասին հայտնում է EurAsia Daily լրատվական կայքը՝ հղում տալով «Եվրոպական համերաշխություն» կուսակցության պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյի հայտարարությանը:
Պատգամավորը հրապարակել է իր կոչին Շմիգալի պատասխանը: Փաստաթղթի համաձայն՝ վարչապետը հանձնարարել է արտաքին գործերի նախարարությանը, պետական սահմանային ծառայությանը և էկոնոմիկայի նախարարությանը, քննարկել Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը՝ մասնավորապես, Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմին մոտ կանգնած պաշտոնյաների և գործարարների նկատմամբ:
Կայքը հիշեցրել է, որ 2020 թվականի օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո պաշտոնական Կիևը հրաժարվել է ճանաչել Լուկաշենկոյին որպես պետության օրինական ղեկավար:
Ուկրաինան հայտարարել է Բելառուսի դեմ եվրոպական պատժամիջոցներին միանալու պատրաստակամության մասին: Սակայն գործնական քայլեր դեռևս չեն ձեռնարկվել: Ավելի վաղ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր հարևան հանրապետության դեմ տնտեսական սահմանափակումներ մտցնելու աննպատակահարմարության մասին: Նրա խոսքով՝ Կիևը չի ցանկացել պատժամիջոցներով խեղդել Մինսկին։

Նմանատիպ նյութեր
1659 դիտում
17:35 08-03-2014
Կանադան ռուս պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ է կիրառել
3333 դիտում
20:32 20-03-2014
Ռուսաստանը պատասխան պատժամիջոցներ է կիրառել ԱՄՆ-ի նկատմամբ
Այս բաժնից
856 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
676 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում