Երևանում փետրվարի 22-ը կարելի է հայտարարել Lexus-ների թալանման օր. թալանվել են մի քանի Lexus-ներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 22-ին Երևանի կենտրոն վարչական շրջանում Lexus մակնիշի ավտոմեքենաների թալանելու մի քանի դեպքեր են տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լեոյի փողոցում անհայտ անձը կամ անձինք գողացել են Գարեգին Ս.-ին պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները:
Նույն օրը Փարպեցի փողոցում գողացել են Բենիամին Կ.-ին պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայի կողային հայելու ապակին, իսկ նույն օրը Պարոնյան փողոցում գողացել են Աննա Գ.-ին պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները:
Նույն օրը Էրեբունի վարչական տարածքի Գլինկայի փողոցում թալանել են Նաիրա Հ.-ին պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները:
Նշված բոլոր գողության փաստերով ոստիկանության տարածքային բաժինների հետաքննչական բաժանմունքներում նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: