211652_close_icon
views-count6224 դիտում article-date 15:39 23-02-2021

Հույս ունեմ՝ մինչև մահս պիտի Շուշիի փողոցներով քայլեմ. Սասուն Միքայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Tert.am

Ես խոնարհվում եմ որդեկորույս մայրերի առաջ, այնտեղ, որտեղ զոհվել են նրանց որդիները, այլևս մեզ համար սրբավայր է: Այս մասին այսօր երկրապահների հետ հանդիպման ժամանակ ասել է  ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանը: Գրում է Tert.am-ը։

«Հույս ունեմ՝ մինչև մահս պիտի Շուշիի փողոցներով քայլեմ: Պինդ հոգով պիտի լինենք և փառք տանք մեր նահատակներին, ես խոնարհվում եմ մեր որդեկորույս մայրերի առաջ: Մենք միշտ պետք է հիշենք՝ որտեղ ընկան այդ տղաները, արդեն սրբավայր է և մենք պարտավոր ենք վերադառնալ մեր սրբավայրերը»,- ասաց Սասուն Միքայելյանը:

Սասուն Միքայելյանը նաև նշեց, որ այսօր երկրապահը պետք է  ավելի քան երբևէ, ամուր և պատրաստակամ լինի:

«Բոլորիս համար պարզ է՝ ինչ իրավիճակ է սահմաններում և մենք բոլորս պիտի կարողանանք մեր գործն անել, գիտակցաբար մեր սահմանները պահենք , ավելի հզորանանք, երկրապահը այսօր էլ ավելի պիտի հզորանա: Երբեք ձեր զգոնությունը չկորցնեք, թշնամին միշտ նենգ է  և միշտ սպասում է հարմար պահի»,- ասաց Սասուն Միքայելյանը:

Տեսանյութը՝ Tert.am
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր