6999 դիտում
17:44 04-05-2019
«Վոժդն իր ապրած կյանքով օրինակ պիտի դառնա սերունդների համար». Սասուն Միքայելյան
Ծիծեռնակաբերդում ամփոփված ազատագրական պայքարի հինգ նվիրյալներից մեկը Մուշեղ Մխոյանն է՝ ազատամարտի լեգենդար հրամանատար Վոժդը:
Մուշեղ Մխոյանը ծնվել է 1951թ. Երևանում: Ղարաբաղյան շարժման առաջամարտիկը նաև առաջիններից մեկն էր, ով գիտակցելով զինված պայքարի անհրաժեշտությունը, փորձեց միավորել ազատամարտիկներին՝ 1989թ. Երևանում Սամսոն Ղազարյանի հետ կազմավորելով «Միավորված ուժերի շտաբը»՝ ՄՈՒՇ-ը:
1988-1991թթ. Մ. Մխոյանն իր կամավորական ջոկատով մասնակցել է Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների ինքնապաշտպանական մարտերին: Կռվել է Երասխում, Կոռնիձորում, Նոյեմբերյանում, Վարդենիսում, Գորիսում, Կապանում, Տավուշում:
Քաջարի հրամանատարի համար ճակատագրական եղավ հատկապես Տավուշի սահմանների պաշտպանությունը. զոհվեց 1991թ. մայիսի 4-ին Մովսես գյուղի մատույցներում:
ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ Մուշեղ Մխոյանի պատվին է անվանակոչվել Երևանի հ. 68 դպրոցը:
Նվիրյալ հայորդու, լեգենդար հրամանատարի հիշատակը հարգելու համար այսօր Ծիծեռնակաբերդում էին հավաքվել ԵԿՄ անդամները՝ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ, մարտական ընկերները, հարազատները, դպրոցականներ:
Օրհնության կարգից հետո հերոսի անունը կրող դպրոցի սաները ներկայացրեցին քաջ հայորդու, հերոս հրամանատարի, առաջնորդի կյանքն ու փառապանծ մարտական ուղին:
ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, կարևորելով նման հիշատակի միջոցառումները, ասաց. «Վոժդն իր ապրած կյանքով օրինակ պիտի դառնա սերունդների համար: Դեռ շատ տղաներ կան, որ մեծ դերակատարություն են ունեցել մեր պետականության կայացման գործում, բայց ստվերում են մնացել»: «Նման միջոցառումներով մենք բոլորին անուն առ անուն հիշելու ենք և ազատամարտի իրական պատմությունն ենք փոխանցելու սերունդներին»,- նշեց Երկրապահի ղեկավարը:
ԵԿՄ վարչության փոխնախագահ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի խոսքով՝ «Մուշեղ Մխոյանի նմաններն են կերտում պատմություն: Իսկ պատմությունը սկսվում է այնպիսի մարդկանցով, որոնք կարողանում են անմնացորդ նվիրվել ազգային պայքարին: Այդպիսին էր և Մուշեղը»:
Զինակիցներն էլ հիշում են, թե ինչ նվիրումով էր Մուշեղը խիզախումների ու մարտի առաջնորդում իրենց: «Ջոկատը հավատում էր նրան: Ոչ միայն իր ջոկատի, այլ ընդհանուրի կողմից էր Վոժդ ընտրվել: Նա հավատում և սպասում էր այսօրվան», - պատմում են մարտական ընկերները:
[b]ԵԿՄ լրատվության բաժին
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
4704 դիտում
14:51 27-10-2019
20 տարի անց է՞լ պիտի լռենք, եղբայր. ժամանակն է, որ Գագիկ Ջհանգիրյանն ասի, թե ինչ է կատարվել. Սասուն Միքայելյան
6221 դիտում
15:39 23-02-2021
Հույս ունեմ՝ մինչև մահս պիտի Շուշիի փողոցներով քայլեմ. Սասուն Միքայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Tert.am
5287 դիտում
21:58 09-09-2022
4 հազար երեխա, հող ենք կորցրել, ով դավաճանել է, պիտի գլխով-ոտքով պատասխան տա․ Սասուն Միքայելյան․ Pastinfo.am
Այս բաժնից
664 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին