Ֆրանսահայ ընտանիքը մեծ ներդրում է արել և գինու արտադրություն հիմնել ջարդերից փրկված՝ գինեգործ պապու անունով
Ֆրանսահայ ընտանիքը մեծ ներդրում է արել և գինու արտադրություն հիմնել ջարդերից փրկված՝ գինեգործ պապու անունով:
1902 թ.-ին Բիթլիսում ՝ գինեգործի ընտանիքում, ծնվում է Մարտիրոս Յավռունցը։ Մեծ Եղեռնի տարիներին Յավռունցների ընտանիքը բռնում է գաղթի ճանապարհը՝ հանգրվան գտնելով սկզբում Ֆրանսիայի Մարսել քաղաքում , ապա Բուրգունդիայի շրջանում։ Շարունակելով հոր գործը՝ Մարտիրոսն ամբողջ կյանքը նվիրում է գինեգործությանը՝ երազելով մի օր գինի պատրաստել հայրենի հողում աճած խաղողից։ Նրա երազանքը այդպես էլ մնում է երազանք։ Մեկ դար անց, ստեղծելով այս գինին, նրա ժառանգները մեծարում են գինեգործին և գինու միջոցով ծանոթացնում մեզ նրա պատմությանը։