211652_close_icon
views-count63139 դիտում article-date 13:07 22-02-2021

ԿԳՄՍ նախարարությունը մերժել է Երևանում Ալբերտ Հովհաննիսյանի արձանի տեղադրելու մասին դիմումը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մերժել է պատերազմի մասնակից Ալբերտ Հովհաննիսյանի արձանի տեղադրումը Երևանում։ Ըստ նախարարության՝ 2021 թվականի պետական բյուջեով հատկացումներ նախատեսված չեն։

ԿԳՄՍ նախարարության պատասխանը իր էջում հրապարակել է Նարինե Մանուկյանը։

«Սրբապիղծ` ադրբեջանաթուրքական շահերը Հայաստանում ներկայացնողները մերժել են Երևանում հերոս Ալբերտի արձանը դնելու խնդրանքը, որպես զոհված տղերքի հավաքական կերպարի հարգանքի տուրք:

Ախր սա ամենաչնչին բանն է, որ պետք է արվի: Բայց չէ, ինչ նեղություն, ալիևը ախր կնեղանա: Ազեռները օրը մի արձան են դնում իրենց ֆեյք հերոսների, քոչվորից ազգեն կերտում, իսկ մեր տղերքն ուրեմն արժանի չե՞ն մի արձանի…

Պատճառը` փող չկա բյուջեյում!

Անհայրենիք փնթիներ, իսկ ձեր պարգևավճարների, հարյուր հազարավոր դրամներ արժեցող գրիչ ու զուգարանի թղթերի համար կա փող չէ՞:

Դե իհարկե, նորմալ է, ձեզ հերոսներ պետք չեն, ձեզ համար Նժդեհն էլ հետադիմական կերպար է, ձեզ մի օր շուտ թուրքի հետույքում տաքուկ տեղավորվել է պետք, որ լափամանը մեծանա, որ ձեր լակոտներին մի լաթ ավել առնեք ու համարեք, որ դուք մարդ եք:

Անթասիբներ, դուք հազիվ Արա Սաղաթելյանի ու Բեքարյանի նման մարդկանց կալանավորեք, որ տասնյակ տարիներ ազեռների թշնամին են եղել, որ ձեր ալիև քավորին հաճոյանաք:

Նողկալիներ, քիչա մնացել լավ հիշեք, պատասխան եք տալու, ձեր սերունդները ամաչելու են ձեր անունները տան, Հայաստանից փախչելու են, որ կարողանան փողոց դուրս գալ:

Սրբապիղծ անհայրենիք տականքներ:

Ոնց ենք մենք սրանց դիմանում, ու դեռ կան մարդիկ, որ սատարում են կամ որևէ կերպ արդարացնում:

Տեսնես դուք գենետիկորեն ի՞նչ ազգ եք:

Ձեր մարդ ասողի…»,-նշված է Մանուկյանի հայտարարության մեջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ‼️ Սրբապիղծ `ադրբեջանաթուրքական շահերը Հայաստանում ներկայացնողները մերժել են Երևանում հերոս Ալբերտի արձանը...

Posted by Narine Manukyan on 2021 թ. փետրվարի 21, կիրակի

Նմանատիպ նյութեր