211652_close_icon
views-count1736 դիտում article-date 16:55 20-02-2021

Ռուսաստանն ընդմիշտ կորցրել է Ուկրաինան․ Ուկրաինայի ԱԳ նախարար

Ռուսաստանն ընդմիշտ կորցրել է Ուկրաինան, Եվրամայդանի տարեդարձի առթիվ հղած ուղերձում հայտարարել է երկրի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան, փոխանցում է ria.ru-ն։

«Մոսկվան Ուկրաինային չի պահել իր ազդեցության ոլորտում։ Ընդհակառակը, ընդմիշտ կորցրել է այն», -ասված է գերատեսչության հրապարակած տեսաուղերձում:

Կուլեբան հավելել է, որ Կիևը շարունակում է շարժվել «դեպի Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությամբ, իսկ ուկրաինացիներն իրենց ապագան ինքնուրույն որոշելու համար ոչ մեկից «թույլտվություն» չեն խնդրի»:

Եվրամայդանը՝ Կիևի կենտրոնում բողոքի զանգվածային ցույցը, սկսվել է 2013 թվականի նոյեմբերի 21-ին՝ ի պատասխան Ուկրաինայի կառավարության կողմից Ուկրաինայի և Եվրամիության միջև ասոցացման համաձայնագիր կնքելու նախապատրաստական աշխատանքների դադարեցման։

Նմանատիպ նյութեր